
Թուրքիան ՌԴ-ից կընդունի ցանկացած պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկների

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրն ընդունելու է Ռուսաստանում գրանցված ցանկացած տեսակի պատվաստանյութով պատվաստված ՌԴ քաղաքացիներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ-ի և Թուրքիայի միջև թռիչքները սահմանափակվել էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հետևանքով: Հունիսի 22-ից Ռուսաստանը հանել է բոլոր սահմանափակումները:
«Ամբողջությամբ պատվաստված ռուս զբոսաշրջիկներից մենք ընդունում ենք փաստաթղթեր Ռուսաստանում կիրառվող ցանկացած պատվաստանյութով պատվաստման վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն լինի, մենք կպահանջենք ՊՇՌ թեստ»,- հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: