Բաժիններ՝

«Պատերազմից անցել է 8 ամիս, բայց իշխանությունը զավթած թրքամետ ուժերը գաղտնի են պահում հայրենիքի համար զոհված տղերքի անունները»․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռևս փետրվարին, երբ զոհված զինծառայողների հրապարակված ու չհրապարակված անունների վերաբերյալ Արմնյուզը ռեպորտաժի էր պատրաստում, դրա շրջանակներում մի միտք էի արտահայտել, որը ցավոք եթե չէր գնացել։ Մասնավորապես ասել էի՝ գալու է մի օր, որ այլևս ոչ մի զոհվածի անուն էլ չեն հրապարակելու։ Ու կարծես թե այդպես էլ անում են։ Վերջին անգամ զոհվածների անուններ Պաշտպանության բանակի կայքում հրապարակվել է ապրիլի 16-ին… 2,5 ամիս առաջ։

նիկոլը հունիսի 18-ին ինչ որ զոհերի կասկածելի թիվ հրապարակեց ու անցավ առաջ։ Վերջ։ Թեման փակված է։

Մինչ օրս ՊԲ-ն տարբեր հարթակներում 2842 զոհվածի անուն է հրապարակել։ նիկոլը խոսում էր 3705 զոհի մասին։ Անգամ սրանց հայտնած կեղծ ու անհավանական թվերի մեջ 863 զոհված տղա մնում է անանուն, անդեմ…

Պատերազմից անցել է 8 ամիս, բայց Հայաստանում իշխանությունը զավթած թրքամետ ուժերը շարունակում են գաղտնի պահել հայրենիքի համար զոհված տղերքի անունները։ Իրենք իրեն ողջ գիտակից կյանքում ատել են հերոսներին ու հայրենասերներին ու քանի դեռ իշխանության են, շարունակելու են գովերգել դավաճանությունն ու գաղտնի պահել հերոսաբար զոհված տղերքի անունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս