Բաժիններ՝

Հայաստանի առաջնությունների մասնակցության հայտ է ներկայացրել 15 ակումբ

Հայկական 15 թիմ հավաստագիր է ներկայացրել՝ մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնություններին:

ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։

«Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, մրցաշարերից որևէ մեկին մասնակցության հավաստագիր չի ներկայացրել։

Առաջիկա օրերին կկայանա ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կհաստատվեն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի առաջնություններին մասնակցող թիմերի քանակը և մրցաշարերի ձևաչափը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031