
«Մեզ նիկոլն ասաց, որ երջանիկ ենք հիմա, ամեն օր, առավոտից ցանկանում եմ քառապատիկ ճաշակի մեր երջանկությունից…». զոհվածի մայր

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Էրիկ Հաջիկյանի մայրը՝ Լիլիթ Չատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրի ու երկնքի միջև
Էսօր մեկնարկվել է զորացրման գործընթացը. հազարավոր տղաներ այևս չեն վերադառնա տուն… իմ Էրիկս չի վերադառնա տուն… հուլիսի 22-ին մենք ամբողջ ընտանիքով գնալու էինք Խնձորեսկի զորամաս՝ դիմավորելու տղայիս… երիտասարդ կյանք, հազարավոր պլաններ, չավարտած համալսարան, երջանկության օրերը մնացին օդում… մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջ լցված է ցավով, տխրությամբ ու անդառնալիության փաստով… Էրիկ ջան, ցավդ տանեմ, էնքան եմ քեզ սիրում, կարոտում… անսահման… Մեզ նիկոլն ասաց, որ երջանիկ ենք հիմա, ամեն օր, առավոտից ցանկանում եմ քառապատիկ ճաշակի մեր երջանկությունից…»: