Բաժիններ՝

Ռուսաստանում հայտնաբերվել է հունվարի կեսերից ի վեր COVID-19-ի առավելագույն թվով 23,5 հազար դեպք

ՌԴ-ում գրանցվել է հունվարի 17-ից ի վեր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման առավելագույն թվով 23,543 նոր դեպք, մեկ օրում մահացել է 672 հիվանդ. սա նոր հակառեկորդ է: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հուլիսի 1-ին։

Ամենամեծ քանակությամբ մահացածներ գրանցվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ համապատասխանաբար 108 եւ 115: Մեկ օրում ապաքինվել է 16 հազար 928 հիվանդ: Ինչպես հաղորդվել է, հունվարի 17-ին գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 23 հազար 586 դեպք, դրանից հետո հիվանդացությունն սկսել է նվազել: Մայրաքաղաքում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 7597 նոր դեպք, 5934 հիվանդ ապաքինվել է: Հիվանդացածներին թվաքանակով մայրաքաղաք Մոսկվային հաջորդում է Մոսկվայի մարզը (2663 դեպք) եւ Սանկտ Պետերբուրգը (1612 դեպք):

Մեկ օրում COVID-19-ի եւս 378 նոր դեպք էգրանցվել Նիժեգորոդսկի մարզում, 320-ը՝ Բրյանսկի մարզում, 319-ը՝ Բուրյաթիայում, 311-ը՝ Վորոնեժի մարզում, 301-ը՝ Ղրիմում, 284-ը՝ Անդրբալկանյան երկրամասում, 277-ը՝ Սվերդլովսկի մարզում, 268-ը՝ Կրասնոյարսկի երկրամասում, 260-ը՝ Պերմի երկրամասում, 256-ը՝ Խաբարովսկի երկրամասում, 253-ական՝ Սմոլենսկի եւ Օմսկի մարզերում, 244-ը՝ Իրկուտսկի մարզում, 232-ը՝ Ռոստովի մարզում, 230-ը՝ Կոմիում, 227-ը՝ Օրենբուրգի մարզում, 216-ը՝ Վլադիմիրսկի մարզում, 215-ը՝ Արխանգելսկի մարզում, 206-ը՝ Տվերի մարզում: Ռուսաստանի մյուս տարածաշրջաններում օրական աճը չի գերազանցում 200-ը: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 5 միլիոն 538 հազար 142 դեպք, 135 հազար 886 մահացած եւ 5 միլիոն 17 հազար 321 ապաքինված, հաղորդել է  «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս