Բաժիններ՝

Խափանում է տեղի ունեցել Twitter-ի աշխատանքում

Twitter միկրոբլոգների ծառայության աշխատանքում հուլիսի 1-ին խափանում է դիտվում մի շարք երկրներում: Այդ մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։

Ամենամեծ թվով գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից:

Ծառայության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի օգտագտերերը, որտեղ ամենից շատ հաշվետվություններն են արձանագրվել աշխատանքի խափանումների մասին (ավելի քան 6 500), գանգատվում են կայքի աշխատանքի ընդհատումներից (92 տոկոս), 6 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ, իսկ եւս 2 տոկոսը հավելվածի հետ կապված խնդիրներ Է ունենում Android գործառական համակարգով սարքերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս