
Անչելոտին Իսպանիայում պարտք է 1,46 միլիոն եվրո․ նրա աշխատավարձը կկրճատվի

Իսպանիայի արքայական հարկային ծառայությունը պահանջել է պահել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատավարձը՝ չվճարված հարկերը ծածկելու համար, հաղորդում է El Mundo-ն:
Իտալացի մասնագետը պետք է վճարի 1,462,562 եվրո: Այս պարտքն առաջացել է 2013-2015 թվականներին, երբ Անչելոտին սխալ է հայտարարել Մադրիդի «Ռեալում» իր աշխատավարձը, ինչպես նաև իմիջային իրավունքներից ստացված եկամուտը:
Պահման կարգը տրվել է Անչելոտիի՝ «Ռեալ» տեղափոխվելուց 48 ժամ անց: Գումարը կվճարվի աստիճանաբար՝ պահվելով մարզչի աշխատավարձից։
Սիրարփի Աղաբաբյան