Մեկնարկել են Քիանու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի նկարահանումները
Դերասան Շամիր Անդերսոնը, որը մասնակցում է «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմին, իր Instagram-ում գրառում է կատարել եւ հաղորդել ֆիլմի նկարահանումներն սկսելու մասին։
«Եվ այսպես, սկսում ենք»,-գրել է Անդերսոնը: Ժապավենի ռեժիսորը Չադ Ստախելսկին է, որը նկարահանել է ժապավենի նախորդ երեք մասերը նախկին վարձկանի (Քիանու Ռիվզ) վտանգավոր արկածների մասին: Սցենարով զբաղվում են Շեյ Հաթենը («Գողերի բանակ») եւ Մայքլ Ֆինչը («Նոյեմբերի մարդը»):
Ֆիլմի պրեմիերան պլանավորված է 2022 թվականի մայիսին, եթե հետագայում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ չմտցվեն: Անցյալ տարվա օգոստոսին Lionsgate-ի գլխավոր տնօրեն Ջոն Ֆելթհեյմերը պատմել է, որ կինոստուդիայում աշխատում են ֆրանշիզայի միանգամից չորրորդ եւ հինգերորդ մասերի վրա: Դրանք նկարահանվելու են իրար հետեւից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: