Անանուխ, լայմ և ևս մեկ բաղադրիչ՝ ամառային տապը հաղթահարելու համար
Զովացուցիչ այս ըմպելիքի բաղադրատոմսով ինձ հետ կիսվել է ընկերներիցս մեկը, և այն դարձավ տապ ամառվա գլխավոր ձեռքբերումը: Բաղադրիչների չափաբաժինները հստակ չեն, կարող ենք յուրաքանչյուր մթերքից ավելացնել ըմպելիքին այնքան, որքան հաճելի կլինի Ձեր քիմքին:
Բաղադրիչներ
1. Անանուխ
2. Լայմ
3. Ելակ
4. Սառույց
5. Սփրայթ
6. Օղի
Պատրաստման եղանակը
1. Բաժակի մեջ լցնել անանուխի տերևները, մի փոքր տրորել:
2. Ավելացնել լայմի երկու շերտ, այնուհետև՝ երկու կես արված ելակները:
3. Բաժակի մեջ ավելացնել սառույց, որքան ցանկանում եք, լցնել սփրայթը, այնուհետև՝ օղին: Խառնել և ամառային զովացուցիչ ըմպելիքը պատրաստ է մատուցման համար:
Անի Գաբուզյան