Բաժիններ՝

Գերմանական ապուր «Այնթոֆ»

Բաղադրիչներ

1. Հավի փափկամիս – 200 գ

2. Ոլոռ – 1/2 բաժակ

3. Կարտոֆիլ – 3 հատ

4. Դդում – 100 գ

5. Գազար – 2 հատ

6. Համեմունքներ – ըստ ցանկության

7. Արգանակ կամ ջուր – 1.5 լ

8. Կանաչի

9. Խոզի փափկամիս – 200 գ

10. Կարմիր ոսպ – 1/2 բաժակ

11. Նեխուրի արմատ – 200 գ

12. Սոխ – 2 հատ

13. Աղ, սև աղացած պղպեղ

14. Ապխտած երշիկ – 20-30 գ

Պատրաստման եղանակը

1. Հաստ հատակով կաթսայի մեջ լցնել մի փոքր բուսայուղ և տաքացնել: Խոզի և հավի միսը կտրատել, լցնել կաթսայի մեջ և մոտ 10 րոպե տապակել բոլոր կողմերից:

2. Սոխը և գազարը մաքրել, խորանարդաձև կտրատել և ավելացնել մսին: Խառնել և մի քանի րոպե տապակել:

3. Մսի վրա արգանակ կամ եռացրած ջուր լցնել, այնպես, որ այն ծածկի միսը, հասցնել եռման և շոգեխաշել 40 րոպե:

4. Հետո ապուրին ավելացնել ոլոռը և ոսպը:

5. Ավելացնել խոշոր կտրատված կարտոֆիլը, նեխուրի արմատը և դդումը:

6. Ավելացնել ջուր, որպեսզի այն ծածկի միսն ու բանջարեղենը մոտ 2 սմ-ով: Հասցնել եռման և եփել, մինչև բանջարեղենի պատրաստ լինելը:

7. Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ապուրին ավելացնել կտրատված երշիկը, աղ, պղպեղ, համեմունքներ:

8. Պատրաստի ապուրը թողնել մի քանի րոպե հանգստանա, վրան կտրատած կանաչի լցնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս