Իտալական պիրոգ՝ սալորով
Բաղադրիչներ
1. Ալյուր – 300 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Կարագ – 100 գ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Աղ – 1 պտղունց
6. Սալոր – 500 գ
7. Կիտրոնի հյութ և կեղև – 0.5 հատ
8. Սառը ջուր – 100 մլ
9. Բիսկվիտային թխվածքաբլիթներ – 4 հատ
10. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Խառնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը, 50 գ շաքարավազը և աղը:
2. Ավելացնել խորանարդաձև կտրատած սառը կարագը և տրորել ձեռքերով՝ դարձնելով փշրանք:
3. Ավելացնել մոտ 100 մլ սառը ջուր և խմոր հունցել: Խմորից գունդ ձևավորել, փաթաթել սննդային թաղանթի մեջ և 30 րոպե դնել սառնարանում:
4. Սալորը կիսել, հանել կորիզները: Խառնել մնացած շաքարավազի, կիտրոնի հյութի և կեղևի հետ:
5. Թխվածքաբլիթները բլենդերի օգնությամբ դարձնել փշուր:
6. Տապակը յուղապատել և բացել խմորի 2/3-ը՝ ձևավորելով կողեր: Վրան շաղ տալ թխվածքաբլիթի փշրանքները:
7. Շարել օշարակով սալորը:
8. Ծածկել մնացած խմորով, միացնել կողերը: Խմորի վրա կտրվածքներ անել:
9. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Մի փոքր սառելուց հետո վրան շաքարի փոշի շաղ տալ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը