«Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել։ Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում․․․»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Միքայել Մինասյան հրապարակած փաստաթղթին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միքայել Մինասյանը հերթական փաստաթուղթն է հրապարակել: Շշմելու է: Զարհուրելի է:

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել: Հոկտեմբերի 10-ին մեր զոհերի թիվը մի քանի հարյուր էր, Շուշին ու Հադրութը մերն էին:

Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում` սպառնալով իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով։

Իր ագրեսիվ փոքրամասնությանը ևս մի մարտի 1-ի «զարյադկա» տալով։

Գորինի Հերոստրատը մի միտք էր անընդհատ կրկնում`մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930