![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1092մարդ
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/1055460.jpg)
Վրաստանում հունիսի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1092 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 355 հազար 368 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 775 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 341 հազար 103 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 5083: