Բաժիններ՝

«Վերջին պատերազմներում Դաշնակցությունն ամենաշատ մարտիկն է տվել, և, հետևաբար, ամենաշատ զոհը»․ Հովհաննես Իշխանյան

ավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Բոլոր կուսակցություններից Հայաստանի վերջին պատերազմներում Դաշնակցությունն ամենաշատ մարտիկն է տվել, և, հետևաբար, ամենաշատ զոհը։ Ու հաջորդ պատերազմներում նույնն է լինելու, քանի որ կուսակցական գաղափարական մասն է դա։

Վերջին սարքած պատերազմում Հայաստանում Թուրքիան ներկայացնող իշխանությունը լավագույններին ուղարկում էր մարտի, որ զոհվեն ու պակասեն սրանց հախից էկողների թիվը։ Ի դժբախտություն հայախոս թուրքերի, բոլորը չզոհվեցին։

Իսկ եթե դեռ կան սրանց հախից էկողներ, ապա պետք է նրանց դրոշը վառելով պայքարել նրանց դեմ, իրենց իսկ հայրենիքում, որ Թուրքիայի դեմ պայքարողները պակասեն։

Հայաստանի յուրաքանչյուր կուսակցություն, որը կապ ունի Հայաստանի հետ բնականաբար պիտի դատապարտի ստահակի բխկոցները, թե Դաշնակցության դրոշն են վառելու։ Բայց, իհարկե, շատերը չեն դատապարտի, որովհետև և՛ հոգու խորքում երազում են Դաշնակցությունը չլինի, քանի որ նույնպես Թուրքիայի ածանցյալ են, և՛ հայրենիքի համար մարտիկներ երբեք չեն տա, քանի որ Թուրքիայի ածանցյալ են։ Օֆիսն է նրանց հայրենիքը։

Ու այս առիթով լսենք ինչ-որ խզմալյանական լղլիկ կուսակցությունով ընտրություններին մասնակցող Ռուբեն Հախվերդյանի կեցցեն Հայ Դաշնակցությանը, հայ Դաշնակցությանը իսկական»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930