
Բիչախչյանի կարծիքով՝ Կոնֆերենցիաների գավաթում իր թիմին բաժին է ընկել ամենաբարդ մրցակիցը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Այս պահին մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,-մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ շվեյցարական Նիո քաղաքում կայացավ ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: Երևանի «Արարատի» մրցակիցը առաջին փուլում կլինի հունգարական «Ֆեհերվարը»: Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Ֆինլանդիան ներկայացնող «Կուպսի» հետ, իսկ «Ուրարտուի» հակառակորդը` սլովենական «Մարիբորը»: