Բաժիններ՝

Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների գավաթում հայտնի են

Շվեյցարական Նիո քաղաքում կայացավ ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը:

Երևանի «Արարատի» մրցակիցը առաջին փուլում կլինի հունգարական «Ֆեհերվարը»: Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Ֆինլանդիան ներկայացնող «Կուպսի» հետ, իսկ «Ուրարտուի» հակառակորդը` սլովենական «Մարիբորը»:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս