Արամ Գաբրիելյանովը հրապարակել է Երևանում և Նոյեմբերյանում անցկացված հարցումների արդյունքները
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում երեկ հրապարակել էր առաջիկա հայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրությունների հերթական, առավոտյան անցկացված սոցհարցման արդյունքները:
«Քիչ առաջ իմ աշխատակիցներն ինձ են ուղարկել Երևանում անցկացված հարցման արդյունքները: Մարդկանց հարցեր են ուղղել փողոցում, առանց ընտրության: Այս տեխնոլոգիան ես կիրառել եմ, երբ իմ՝ տնտեսական գծով տեղակալը Ուլյանովսկում հաղթեց քաղաքապետի պաշտոնի համար անցկացված ընտրություններում»,-գրել է Գաբրիելյանովը:
Ըստ հարցման արդյունքների՝ Երևանում քաղաքական ուժերն ունեն ձայների հետևյալ հարաբերակցությունը՝
Քոչարյան` «Հայաստան» դաշինք -44 %
Սարգսյան՝ «Պատիվ ունեմ» դաշինք – 16 %
Փաշինյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 15 %
«Մնացածները կամ չեն կողմնորոշվել, կամ ընտրությունների չեն մասնակցելու, կամ քվեարկել են զանազան մանր-մունր ուժերի օգտին»,-գրել է Գաբրիելյանովը՝ հավելելով, որ հարցմանը մասնակցել է 600 մարդ:
Այսօր հարցումն անց է կացվել Նոյեմբերյանում:
Ըստ այդմ՝
Քոչարյան` «Հայաստան» դաշինք -37%
Սարգսյան՝ «Պատիվ ունեմ» դաշինք – 28%
Փաշինյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 24 %
Ծառուկյան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 12%:
Հարցմանը մասնակցել է 300 մարդ: Շատ են չկողմնորոշվածները՝ գնա՞լ քվեարկության թե՞ ոչ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: