«Գնացեք ձեր երկրում ձեր երեխաների համար որոշումներ կայացրեք: Իմ երկիրը ձեր փառասիրության փորձադաշտը չէ»

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզ իրողություններ կան, որ աշխարհի հայկական արմատներով հայտնի որոշ ներկայացուցիչներ ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել: Դրանք հետևյալն են:

Քաղաքականությունը «ինչպիսի պետություն եմ ուզում» մասին է:

Սրանով զբաղվում են տվյալ քաղաքական միավորի՝ պետության բնակիչները՝ քաղաքացիները:

Այլ պետության բնակիչները՝ անկախ արմատներից, իրավունք չունեն (և՛ բարոյական, և՛ իրավական առումներով) այլ պետության քաղաքացու համար կամ փոխարեն որոշել, թե նրանք ինչպես պետք է ապրեն:

Եթե սրտացավ ես, գնում, դառնում ես տվյալ պետության բնակիչ՝ քաղաքացի, և զբաղվում ես այդ երկրի քաղաքականությամբ: Այլ պարագայում, դու անում ես կրկեսի ձեռնածուի գործ: Այսինքն, ինչ–որ բաներ ես ասում և ցուցադրում, որոնք իրական չեն՝ խաբկանք են:

Մեկ այլ տարբերակ է սատարել գաղափարակից իշխանությունների՝ սեփական կարողություններն ու ունակությունները ծառայեցնելով տվյալ երկրում որոշակի խնդիրների լուծմանը:

Սակայն կրկին շեշտադրեմ, այդ մասնակցությունը չի կարող լինել իմ կյանքի վերաբերյալ իմ փոխարեն որոշման կայացման տեսքով: Գնացեք ձեր երկրում ձեր երեխաների համար որոշումներ կայացրեք: Իմ երկիրը ձեր փառասիրության փորձադաշտը չէ»:

Տեսանյութեր

Լրահոս