
Բացահայտվել է Վանանդ գյուղում սպանության դեպքի հանգամանքները

Արմավիրի բժշկական կենտրոնից 2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:55-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքով։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ տուժածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վանանդ գյուղի բնակիչներ, դեպքի վայրը, շարժառիթը: