
Բերման էին ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով
Հունիսի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18 և 19 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը Աբովյան քաղաքի բնակիչ էր, մյուսը` Նորաշեն թաղամասի:
Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ:
Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում են իրենց օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է: