Բաժիններ՝

Կիտրոնի ջեմ

Բաղադրիչներ

1. Կիտրոն – 1 կգ

2. Շաքարավազ – 3 կգ

3. Ջուր – 2 լ

Պատրաստման եղանակը

1. Կիտրոնը լավ լվանալ, շերտատել, կորիզները հեռացնել: Յուրաքանչյուր շերտը կիսել 4 մասի:

2. Պատրաստի կտորները լցնել էմալապատ թասի մեջ, վրան ջուր լցնել և թողնել 1 օր:

3. 1 օր անց կիտրոնը դնել կրակի վրա և եփել՝ կափարիչով ծածկելով կաթսան: Եփել, մինչև կիտրոնի կեղևի փափկելը:

4. Կեղևի փափկելուց հետո ավելացնել շաքարավազը և եռացնել միջինից բարձր կրակի վրա մոտ 20 րոպե:

5. Եփելու ընթացքում խառնել ջեմը:

6. Կիտրոնի պատրաստի ջեմը լցնել բանկաների մեջ, փակել կափարիչներով և պահպանել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս