Նարնջով և գազարով թխվածք
Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 70 գ
2. Ալյուր – 70 գ
3. Փխրեցուցիչ – 5 գ
4. Դարչին – ըստ ցանկության
5. Գազար – 100 գ
6. Նարինջ – 1 հատ
7. Ձու – 1 հատ
8. Ձիթայուղ – 70 մլ
9. Շաքարի փոշի – 40 գ
Պատրաստման եղանակը
1. Հարիչի թասի մեջ լցնել ձիթայուղը, շաքարավազը, դարչինը, հարել երկու րոպե: Ավելացնել ձուն, նորից հարել:
2. Նարնջի կեղևը քերել, դնել մի կողմ, իսկ հյութն ավելացնել զանգվածին:
3. Ալյուրին խառնել փխրեցուցիչը, մաղել, լցնել զանգվածի վրա, նորից խառնել: Խմորին խառնել քերած գազարը:
4. Կաղապարին կարագ քսել, խմորը լցնել մեջը և թխել 40-45 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Շաքարի փոշին խառնել 20 մլ ջրի և նարնջի քերած կեղևի հետ, և դրանով պատել պատրաստի թխվածքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը