
Հավի ֆրանսիական կոտլետ

Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 500 գ
2. Ձու – 1-2 հատ
3. Մայոնեզ – 2 ճ/գ
4. Ալյուր – 2 ճ/գ
5. Սոխ – 1 հատ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը և հավի փափկամիսը խորանարդաձև կտրատել:
2. Սոխը և միսը խառնել, աղ և պղպեղ ցանել:
3. Զանգվածին նախ ավելացնել ձուն, ապա՝ մայոնեզը:
4. Ավելացնել ալյուրը: Խառնել զանգվածը: Պնդության աստիճանը պետք է լինի թթվասերի նման:
5. Ճաշի գդալով զանգվածը շարել տապակի մեջ և տապակել 2 կողմից: Մատուցել կարտոֆիլի խյուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը