Բաժիններ՝

Տաք աղցան՝ տապակած պանրով

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 1 հատ

2. Պանիր – 120 գ

3. Հազարի տերևներ – 1 փունջ

4. Վարունգ – 1/2 հատ

5. Ալյուր – 1 ճ/գ

6. Իտալական սոուս – 4 ճ/գ

7. Մայրու ընկույզ – 20 գ

8. Ձիթայուղ – 3 ճ/գ

9. Կարմիր սոխ – 1/3 հատ

Պատրաստման եղանակը

1. Պանիրը շերտատել 1 սմ հաստությամբ և թավալել ալյուրի մեջ: Տապակել ձիթայուղով տաք տապակի մեջ երկու կողմից:

2. Մեկ ճ/գ ձիթայուղով տապակել մայրու ընկույզները: Վարունգը և լոլիկը խոշոր կտրատել, սոխը շերտատել կիսալուսնաձև:

3. Հազարը խոշոր կտրատել ձեռքերով և շարել ափսեի մեջ, հետո շարել բանջարեղենը, պանիրը և վերջում՝ ընկույզը:

4. Վրան լցնել իտալական սոուսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930