«Բարսան» կարող է հրավիրել Արտետային, եթե Կումանը հեռացվի աշխատանքից
«Բարսելոնան» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Միկել Արտետային, ով այժմ աշխատում է «Արսենալում»:
Marca-ն գրում է, որ իսպանացին կարող է «Բարսա» հրավիրվել, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի աշխատանքից, իսկ Չավին, ով այժմ «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչն է, չկարողանա գալ ակումբ:
«Բարսելոնայում» կարծում են, որ Արտետան ունի ակումբի ԴՆԹ, քանի որ նա Կատալոնիայի ակադեմիայում էր 15-18 տարեկանում: Բացի այդ, «Բարսան» հաշվի է առնում այն փաստը, որ իսպանացին մի քանի տարի աշխատել է Պեպ Գվարդիոլայի հետ:
Այնուամենայնիվ, ըստ Marca-ի աղբյուրների, Արտետան հակված է մնալ «Արսենալում»: Հավանականությունը, որ նա կշարունակի աշխատել ակումբում, գնահատվում է 90%: Մարզիչն ուրախ կլինի, որ հրավեր ստանա «Բարսելոնայից», բայց ցանկանում է շարունակել աշխատել «Արսենալում»:
Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և 1995 թվականից ի վեր առաջին անգամ չկարողացավ դուրս գալ եվրոպական մրցաշար:
Սիրարփի Աղաբաբյան