«Էրատո ջոկատի հրամանատարը լայնեզր ժպիտով մասնակցում է այն դպրոցի մարզադահլիճի բացմանը, որն արդեն հանդիսավոր կերպով բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս պատճենանկարները՝ գրելով․ «Կամ իշխանական ամնեզիան է խորացել, կամ Էրատո ջոկատի հրամանատարը գովազդի պակաս ունի։
ՀՀ վարչապետի հակասահմանադրական ԺՊ-ի տիկինը քիչ առաջ հրապարակել է լուսանկարներ, որտեղ լայնեզր ժպիտով մասնակցում է այն դպրոցի մարզադահլիճի բացմանը, որն արդեն հանդիսավոր կերպով բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից։

Ես վստահ եմ, որ դեռ առիթ կլինի կրկին անդրադառնալ այս մարզադահլիճին, որովհետև քարոզարշավի ընթացքում երկրի ԺՊ-ն նույնպես այն հանդիսավոր կերպով կբացի։

Հ. Գ. Հույս ունեմ, որ մարզպետարանի էջը վարող պատասխանատուն, բնավորության համաձայն, մարզպետարանի էջից այդ հրապարակումը չի հեռացնի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31