Հայ ծանրորդները մեկնել են Տաշքենդ՝ մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը
Ուզբեկստանի մայրաքաղաքում մայիսի 23 –ին կսկսվի աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:
Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ծանրորդները:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, այսօր լուսադեմին Տաշքենդ են մեկնել Գոռ Սահակյանը / 67 կգ /, Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը / երկուսն էլ՝ 81 կգ /, Գարիկ Կարապետյանը / 96 կգ / , Պետրոս Պետրոսյանը / 102 կգ /, աղջիկների մրցաշարի մասնակիցներ Միլենա Խաչատրյանը / 71 կգ / և Լիանա Գյուրջյանը / 81 կգ /:
Մրցավարական հանձնախմբում կաշխատի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: