Բաժիններ՝

Գրիզմանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

Կատալոնական «Բարսելոնա»-ն կարող է վաճառել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Գրիզմանը կարող է միանալ Իտալիայի նախորդ տարվա չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ին: Իտալական ակումբը մտադիր է գնել Գրիզմանին և այդ կերպ փոխարինող գտնել Կրիշտիանու Ռոնալդուին: «Բարսելոնա»-ն նպատակ ունի Գրիզմանին Թուրին ուղարկել նույնիսկ վարձավճարով:

Ավելի վաղ լուրեր կային, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուրեոն կարող է միանալ «Բարսելոնա»-ին: Կատալոնական ակումբը երկու տարվա պայմանագիր է առաջարկել արգենտինացուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս