«Ինչի՞ է բոլոր անհավանական «չեպեները» ձեր հետ լինում, ձեր իշխանության օրոք»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թե բա՝ սահմանի ողջ երկայնքով հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք է եղել։

Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ, թե ինչի՞ մինչև ձեզ, սահմանագծին նման երևույթներ չկար։ Ինչի՞ է բոլոր անհավանական «չեպեները» ձեր հետ լինում, ձեր իշխանության օրոք։

Կամ ասում է՝ ճիշտ չեն զեկուցել թեման, դրա համար հակասական պաշտոնական հայտարարություններ է հնչել։

Հազար հատ ծառայություն կա, որ նման միջադեպերի պարագայում ըստ ենթակայության պետք է զեկուցի, իսկ սրանք ինչ իրենց պետք չի՝ տեղյակ չեն։

Այսքան խոսեցին, մանիպուլացրեցին, բայց իրենց «հիմնավորումներով» ավելի ամրապնդեցին այն որակումները, ինչը հնչում է իրենց, իրենց համակարգերի և չեղած ինստիտուտների մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31