Իլոն Մասքն իջել է երրորդ հորիզոնական Bloomberg-ի վարկածով ամենահարուստ մարդկանց ցուցակում
Ձեռնարկիչ Իլոն Մասքն իջել է երրորդ հորիզոնական Bloomberg գործակալության վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Մասքի կարողությունը նվազել է նրա գլխավորած Tesla ընկերության արժեքի նվազման ֆոնին։
Bloomberg-ի գնահատումներով, որը կազմում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, Մասքի կարողությունը մայիսի 17-ի երեկոյան նվազել է մինչեւ 160,6 միլիարդ դոլար: Այսպիսով, վարականիշի երկրորդ հորիզոնականի համար պայքարում նրանից առաջ է անցել Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ 161,2 միլիարդ դոլար կարողությամբ:
Ցուցակում առաջին հորիզոնականը 190 միլիարդ դոլարով վստահորեն պահպանում է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը: Գործակալությունն ընդգծում է, որ Մասքի կարողությունը նվազում է Tesla էլեկտրամոբիլներ արտադրողի բաժնետոմսերի արժեքի անկման ֆոնին: Bloomberg-ի գնահատումներով՝ վերջին երկու ամսում ընկերության կապիտալացումը նվազել է գրեթե 20 տոկոսով կիսահաղորդիչների պակասի, ինչպես նաեւ վառելիքով աշխատող ավտոմոբիլներ արտադրողների կողմից մեծ մրցակցության պատճառով:
Մասքն առաջին անգամ Բլումբերգի վարակծով միլիարդատերերի վարկանիշում առաջին հորիզոնական է բարձրացել ընթացիկ տարվա հունվարին այն բանի ֆոնին, որ Tesla-ի բաժնետոմսերը մեկ տարում աճել էին ավելի քան 750 տոկոսով: Այն ժամանակ ձեռնարկչի կարողությունը գնահատվում էր 184 միլիարդ դոլար, իսկ ավելի ուշ այն աճել է մինչեւ 190 միլարդ դոլար: Փետրվարի վերջին նա իջել է վարկանիշի երկրորդ հորիզոնական՝ զիջելով Բեզոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: