Ռոնալդուն խնդիրներ ունի «Յուվեի» ֆուտբոլիստների հետ
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդիրներ ունի թիմակիցների հետ:
Պորտուգալացին իրեն միայնակ է զգում իտալական ակումբի հանդերձարանում: Նրա հարաբերությունները թիմակիցների հետ կտրուկ վատթարացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, քանի որ «Յուվեի» ֆուտբոլիստները կարծում են, որ Ռոնալդուն չափազանց մեծ ազատություն է ստանում:
«Միլանից» ջախջախիչ պարտությունից մեկ օր անց (0-3) 36-ամյա հարձակվողը բաց թողեց մարզումը և «Յուվեի» նախագահ Անդրեա Անյելիի և ակումբի նախագահ Ջոն Էլկանի հետ գնաց «Ֆերարի» գործարան:
Բացի այդ, Ռոնալդուն բաց է թողել «Յուվենթուսի» մի քանի մարզումներ, քանի որ կատարում էր հովանավորների հանդեպ իր պարտավորությունները: Թուրինյան ակումբի շատ ֆուտբոլիստներ անազնիվ են համարում այն, որ Ռոնալդուի հետ վերաբերվում են այլ կերպ, քան մնացած խաղացողների հետ, գրում է Football Italia-ն ՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ը:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է Ա Սերիայի 31 խաղ ՝ խփելով 27 գոլ ու կատարելով 3 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան