Բաժիններ՝

Երկրի վրա գրանցվել է հզոր մագնիսական փոթորիկ

Մագնիսական խոշորագույն փոթորիկ է գրանցվել Երկիր մոլորակի վրա: Բնության ֆենոմենը համարվում է ամենամեծը 2019 թվականից ի վեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ֆոբոս» գիտական ​​կենտրոնի փորձագետ Միխայիլ Լեուսը:

«Երկրի գեոմագնիսական դաշտը թույլ խանգարվել էր, և կեսօրին սկսվեց G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ: Սա այս տարվա առաջին ուժեղ մագնիսական փոթորիկն էր: Դրանից առաջ մասնագետներն արձանագրել են G2 մակարդակի երկու միջին մագնիսական փոթորիկ, և մի քանի թույլ փոթորիկ՝ G1 մակարդակում»,- գրել է գիտնականը:

Նշվում է, որ փոթորիկը տեղի է ունեցել մայիսի 12-ի երեկոյան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս