
Մասքի կարողությունն ավելի քան 20 մլրդ դոլարով կրճատվել է հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո. Forbes

Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունն ավելի քան 20 միլիարդ դոլարով կրճատվել է Saturday Night Live (SNL, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում») հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է Forbes հանդեսը:
Անցյալ շաբավա վերջին կայացած հեռուստաշոուի ժամանակ ամեիկացի ձեռնարկիչը հայտարարել է, որ տառապում է Ասպերգերի համախտանիշով՝ աուտիստական սպեկտրի խանգարմամբ, որը բնորոշվում է, մասնավորապես, սոցիալացման դժվարություններով և ստերեոտիպային վարքով: Նա նաև պատմել է իր բիզնես-պլանների և գաղտնայրժութների նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնցից մեկը համարել է խաբեություն:
Մինչև շոուին մասնակցելը Մասքի կարողությունը գնահատվում էր 166 միլիարդ դոլար: Այս շաբաթվա ընթացքում Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը, մայիսի 13-ի դրությամբ, 15 տոկոսով իջել է, ինչն էլ հանգեցրել է 20,5 միլիարդ դոլարի ընդհանուր կորստի:
Այնուամենայնիվ, Մասքը պահպանում է, Forbes-ի գնահատումներով՝ երրորդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսից, բայց զիջելով Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին և LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին: Մայիսի 12-ին Մասքը Twitter-ում հայտնել է, որ Tesla-ն կդադարի բիթքոյն գաղտնարժույթ ընդունել որպես վճար: Դա, The Wall Street Journal թերթի կարծիքով, «սաստկացրել է ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի անկայունությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: