Բաժիններ՝

Օլիմպիական խաղերում կամավորության սկզբունքով կաշխատեն հարյուրավոր բժիշկներ

Առաջիկա Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մարզական 280 բժիշկներից մրցումներում աշխատելու հայտեր է ստացել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Նրանք ծառայություններ կմատուցեն օլիմպիական ավանում և մրցասպարեզներում: Բժիշկները կաշխատեն կամավոր հիմունքներով՝ առանց աշխատավարձի: Առաջին հերթին աշխատանքներում ներգրավված կլինեն օրթոպեդներ և ատամնաբույժներ:

Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտի շուրջ 10 հազար ներկայացուցիչներ կներգրավվեն օլիմպիական խաղերում: Կազմկոմիտեում կարծում են ,որ Խաղերի նկատմամբ բժիշկների ուշադրությունը կօգնի նվազեցնել հոռետեսությունը միջոցառման կայացման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31