Բաժիններ՝

Գողություն՝ բարեգործական կազմակերպությունից

Մայիսի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Պետրովկա գյուղի դաշտավայրից գողացել են բարեգործական կազմակերպության մոտ 40 բետոնե հենասյուն և 500 մետրից ավելի փշալար:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ըստ կազմակերպության աշխատակիցների՝ գողությունը կատարվել էր ապրիլի 8-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր։

Անկասկած, մեքենա կամ այլ փոխադրամիջոց էր եղել։ Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով սկսեցին օպերատիվ հարցումներ անցկացնել։ Մայիսի 11-ին տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մեծավան գյուղի 33-ամյա մի բնակիչ։ Նա ոստիկանության Տաշիրի բաժին հրավիրվեց։

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 1-ին հիշյալ դաշտավայրում ապամոնտաժել էր 34 բետոնե հենասյուն և մոտ 2500 գծամետր փշալար ու ձիասայլով տեղափոխել էր իր տան բակ։

Գողոնը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31