Բաժիններ՝

ԶԼՄ-ներն իմացել են հունիսին հանրահավաքներ սկսելու Թրամփի պլանների մասին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների համար հանրահավաքների անցկացումը կվերսկսի հաջորդ ամսին: Այդ մասին հաղորդել է New York Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:

Անցկացման ամսաթվերը եւ վայրերը դեռ չեն հայտարարվել: Հրատարակության զրուցակցի տվյալներով, նախկին նախագահի թիմն այժմ վայրեր է ընտրում հունիսին մի քանի հանրահավաքներ անցկացնելու համար: Սպասվում է նաեւ, որ հանրահավաքը կկայանա հուլիսի 4-ի տոնի կապակցությամբ:

Հրատարակությունը հիշեցնում է, որ Թրամփը հանդես չի եկել հունվարի 6-ին անցկացված հանրահավաքներում: Այն ժամանակ նա կրկին հայտարարել է, որ չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում:

Նրա կարծիքով, Ջո Բայդենը հաղթանակ է տարել մի շարք նահանգների ընտրատեղամասերում մասշտաբային մեքենայությունների շնորհիվ միայն: Ավելի ուշ այն ժամանակվա նախագահի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների պատճառով հինգ մարդ է զոհվել:

Կոնգրեսի նիստն ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ չի բացառում 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս