Բաժիններ՝

Բջջային հեռախոսի գողության դեպք է բացահայտվել

Մարտի 16-ին մի տղամարդ ոստիկանության Ապարանի բաժին դիմում էր ներկայացրել, որ բջջային հեռախոսը կորցրել է։ Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներով պարզել էին, որ հեռախոսը գողացել են։

Նրանք շարունակել էին միջոցառումներն ու նոր տեղեկություններ ձեռք բերել կասկածվողի ինքնության ու բնակության վայրի վերաբերյալ։ Ապարանի ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, որը մայիսի 7-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31