Բուժաշխատողների շրջանում խուճապ է. պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւ հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաեւ, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։

Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, եւ իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31