«ֆեյքերի ինդուստրիայի ջատագովն ու դատարկության խորհրդանիշ քաղաքական թիմի ներկայացուցիչը փորձում է փրկել անփրկելին»․ Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Անսեռ զազրախոսություններին առհասարակ չեմ անդրադառնում․ ափսոս է և թանկ ժամանակս։
Հոգեբանության մեջ մի մեթոդ կա՝ Լ. Ֆրանկի պրոյեկտիվ հոգեբանության մեթոդը, երբ պացիենտը դիմացինի վրա է պրոյեկտում իր հույզերն ու դիրքորոշումները՝ այդպիոսով բացահայտելով սեփական պաշտպանական մեխանիզմներն ու ներքին ազդակները։
Եվ ուրեմն, ֆեյքերի ինդուստրիայի ջատագովը, երկիրն ատելության, ողբերգության ու ստի մեջ թաղած, գետնատարած պարտության, աղետի ու դատարկության խորհրդանիշ քաղաքական թիմի ներկայացուցիչը փորձում է փրկել անփրկելին։
Սուտը ձեր միակ մրցակցային առավելությունն է, միակը․․․
Իսկ թաղապետերի արյունոտ ռազբորկայի աղբյուրը shamshyan.com-ն է, քրեական խրոնիկայի հավաստի աղբյուրներից մեկը։
Ես ձեր փոխարեն «կեղծ լուրեր» բառակապակցությունից կխուսափեի․ սրանից արյան հոտ է գալիս, 44 օր կոծկած հազարավորների արյան հոտը, դավաճանված հայրենիքի ու ողբերգության հոտը, հազարավոր կորածների անհայտության ճիչը, խոշտանգվածների մղձավանջը, ձեր կերտած անապագա իրականությունը․ սա է ձեր ձեռագիրը։
Պարզապես լռեք․․․»։