
«Ալ Սադի»-ն և Չավին չեն երկարաձգել պայմանագիրը

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին չի շարունակի մարզչական աշխատանքը արաբական «Ալ Սադի»-ում: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Չավիի ներկայիս պայմանագիրը «Ալ Սադի»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջին, իսկ ակումբը չի երկարաձգի այն: Չավիի գլխավորությամբ «Ալ Սադի»-ին դարձել է Քաթարի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու Էմիրի գավաթի հաղթող:
Ավելի վաղ լուրեր կային, որ Չավի կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն: