
Չերչեսովը Արսեն Զախարյանին ընդգրկել է Եվրո-2020-ին նախապատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում

Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու 5 ֆուտբոլիստ, այդ թվում և Արսեն Զախարյանը ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:Այս մասին գրում է Sports.ru-ն:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք հավաքով նախապատրաստվում են Եվրոպայի առաջիկա առաջնության` հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Արսեն Զախարյանը հանդես է գալիս Մոսկվայի «Դինամո»-ում: 17-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում: