«Երրորդ ճանապարհ գտնողները թող գնան գտնեն այդ ճանապարհը». Հրաչյա Հակոբյանը՝ ԼՀԿ–ին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելուն և հայկական հետքը վերացնելուն ուղղված՝ թշնամու ձեռնարկած քայլերին:

Ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, նշելով, որ ուրախ է, քանի որ իշխանական պատգամավորը վերադարձավ հայամետ քաղաքականության:

Տարոն Սիմոնյանի այս ելույթից հետո պատասխան ելույթով հանդես եկավ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Տարոն Սիմոնյանին կոչ անելով հավաքել իրեն և նման բաներ չխոսել:

Խորհրդարանի դահլիճից դուրս՝ արդեն լրագրողների հետ ճեպազրույցում, Հրաչյա Հակոբյանն ասաց.

«Իմ ելույթը լսեք, պարոն Սիմոնյանի ելույթը զայրացրեց, երբ գալիս՝ կանգնում ու ասում է, թե վերջապես հայանպաստ չգիտեմ ինչեր եք անում: Ես արդեն մեկնաբանեցի, թե ինչու էի բորբոքվել: Երրորդ ճանապարհ գտնողները թող գնան գտնեն այդ ճանապարհը և իրենց այդ պոպուլիստական հայտարարությունները չգան ու թիվ մեկ ամբիոնից չհնչեցնեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս