«Ահա այն ամենը,ինչ պետք է իմանալ հումանիստական արժեքների և մարդու իրավունքների մասին». Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լոնդոնում ընթանում է Մեծ Յոթնյակի երկրների ԱԳՆ-րի հանդիպումը։
Ի թիվս տարբեր խնդիրների՝ քննարկվելու է նաև ռուս ընդդիմադիրներից մեկի հանդեպ 2020թ. օգոստոսին, մեջբերում՝ «քիմիական զենքի օգտագործման և «նովիչոկ» նյութով նրա թունավորման հարցը»(մեջբարման ավարտ)։
Մի կողմ դնենք, թե ամենից շատ ովքեր էին հետաքրքրված այդ գործչի թունավորմամբ և ով, ինչ ստացավ այդ գործողությունից։
Արձանագրենք, որ փաստորեն միջազգային հանրությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորման փորձին(որից, ի դեպ, ոչ ոք չի մահացել), քան 44 օրյա Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակչության հանդեպ քիմիական զենքի բազմակի և բացահայտ օգտագործմանը(զոհերի թիվը դեռ պարզ չէ)։
Ահա այն ամենը,ինչ պետք է իմանալ հումանիստական արժեքների և մարդու իրավունքների մասին։
Ուղղակի պետք է ուժեղ լինել և պայքարել սեփական իրավունքների համար»։