Թագուհի Թովմասյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթը վաճառելու և ՀՀԿ-«Հայրենիք» ցուցակում ընդգրկվելու մասին

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում  ճեպազրույցի ընթացքում  անդրադարձավ հանրության մեջ տարածված խուսակցություններին և մամուլի հրապարակումներին:  Նախ «Ժողովուրդ» օրաթերթը վաճառելու մասին տարածված խոսակցություններին ի պատասխան ասաց.

«Համացանցը բացեցի ու տեսա, որ ինձ ամեն հնարավոր տեղ, ամեն հնարավոր ցուցակներում ներառել են: Որպես «Ժողովուրդ» թերթի հիմնադիր մշտապես նման առաջարկներ լինում են՝ գայթակղիչ և ոչ գայթակղիչ, հերթական առաջարկի դիտարկումն է եղել: Զարմանում եմ, որ նման աղմուկ է բարձրացել: Եղել է առաջարկ, որն այժմ քննարկվում է, սակայն չկա որևէ հավանականություն, որ այդ առաջարկը կբավարարվի, ի վերջո  կան շահեր, որոնք պետք է համադրվեն, այլ ոչ թե հակադրվեն»,-նշեց Թագուհի Թովմասյանը:

Հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորի ընդգրվելու մասին մամուլի հրապարակումներին:

Ըստ նրա լրատվական կայքերից մեկն անգամ  գրել է, թե ինքը վերջնական որոշում ունի և արտաերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ռորբետ Քոչարյանի հետ, սակայն այդ ամենը վստահեցրեց Թովմասյանը,  իրականությանը չի համապատասխանում:

«Իմ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ո՛չ ես եմ հաստատել, ո՛չ Արթուր Վանեցյանը: Ես բոլորից էլ առաջարկներ ունեմ, ունեմ մի շարք հարցեր, որոնց պատասխաննները պետք է ստանամ այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որից հետո կորոշեմ, թե որ կողմի առաջարկը կընդունեմ»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս