
«Մենք դասեր ենք քաղել»․ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Սուպերլիգայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը հավաստիացրել է երկրպագուներին, որ ակումբը չի պատրաստվում զարգացնել եվրոպական Սուպերլիգայի գաղափարը:
«Ես գիտեմ, որ դուք զայրացած և հիասթափված եք, որ ձեր կարծիքը չեն հարցրել: Առաջարկվող գաղափարը հաշվի չի առել բաց մրցակցության կենսական կարևորությունը:
Ճիշտ քննարկումը կօգնի մեզ խուսափել մեր թույլ տված սխալից: Մենք բավարար չափով կարևորել ենք սպորտային նվաճումների սկզբունքի ավանդույթը, որը 1950-ականների կեսերից ֆուտբոլի համար այդքան կարևոր էր ոչ միայն ներքին, այլև եվրոպական մրցումներում:
Մենք ուզում ենք վերահաստատել մեր նվիրվածությունն այս ավանդույթներին: Կարող եմ հավաստիացնել, որ մենք դաս ենք քաղել անցած շաբաթվա իրադարձություններից և չենք նախատեսում վերակենդանացնել Սուպերլիգայի ծրագրերը»,- ասել է Վուդվորդը մանկունյանցիների երկրպագուների հետ հանդիպմանը:
Սիրարփի Աղաբաբյան