Բաժիններ՝

Հնդկաստանը նորացրել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման համաշխարհային հակառեկորդը

Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն անցյալ օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 386 452 դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 18 762 976-ի: Ինչպես ապրիլի 30-ին գերատեսչությունը հաղորդել է պաշտոնական կայքում, կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 24 ժամում աճել է 3 498-ով և կազմել 208 330:

Այսպիսով, Հնդկաստանում երրորդ օրն անընդմեջ և ութերորդ անգամ ապրիլին նշվել են վարակվածների օրական աճի ռեկորդային ցուցանինշներ: Նախորդ համաշխարհային հակառեկորդը նշվել է ապրիլի 29-ին և կազմել ախտահարման 379 257 նոր դեպք:

Նաև հակառեկորդներ են նշվել ապրիլի 28-ին (360 960 նոր դեպք), ապրիլի 26-ին (352 991), ապրիլի 25-ին (349 691), ինչպես նաև ապրիլի 24-ին (346 786), ապրիլի 23-ին (332 730) և ապրիլի 22-ին (314 835): Մահացու վախճաններ օրական թիվն ապրիլի 29-ի համեմատությամբ (այդ ժամանակ նշվել է 3 645 մահացու վախճան) փոքր-ինչ նվազել է, սակայն արդեն երրորդ օրը շարունակ այդ ցուցանիշը գերազանցում է 300 հազարը: Միևնույն ժամանակ ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 279 540-ով և հասել 15 384 418-ի: Բուժման մեջ է գտնվում 3 170 228 կորոնավիրուսով հիվանդ, ինչը 85 414-ով ավելի է, քան մեկ օր առաջ:

Հնդկաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում է արել 2 224 548 մարդ: Պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 152 245 179: Մայիսի 1-ից Հնդկաստանում պետք է սկսվի պատվաստման ազգային արշավի նոր փուլը, որի ընթացքում կթույլատրվի պատվաստվել 18 տարին բոլորած բոլոր քաղաքացիներին: Այժմ առայժմ թույլատրված է պատվաստվել 45 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս