
Փրկարարները վնասված ծառի ճյուղը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Ապրիլի 29-ին, ժամը 23:56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Շատին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ծառը շրջվել է և միակողմանի փակել երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին ծառի ճյուղը քամուց կոտրվել և ընկել է ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները վնասված ծառի ճյուղը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգվել է։