Փորձագետը պատմել է, թե ինչպես կարելի է տարբերել հյուծվածությունը հոգնածությունից

Բրիտանացի սննդաբան Կլարիսա Լենհերը հինգ նշան է առանձնացրել, որոնք տարբերակում են հյուծվածությունը հասարակ հոգնածությունից: Այս մասին հայտնում է Express թերթը:

Փորձագետի կարծիքով, անընդհատ հոգնածությունը կարող է լինել օրգանիզմում լուրջ խանգարման նշան: Հատկապես, եթե դրա դրսևորումները դիտվել են ավելի քան մեկ ամիս:

Հյուծվածության նշաններից մեկը տրամադրության փոփոխությունն է: Այն կարող է դրսևորվել անհանգստության և դեպրեսիայի տեսքով:

Հյուծվածության նշան է նաև, այսպես կոչված, «ուղեղի մառախուղը», երբ մարդու համար դժվարանում է մտածելը և տրամաբանելը, նկատվում են կենտրոնացման խնդիրներ:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս կապվել թերապևտի հետ, եթե նկարագրված ախտանիշներից գոնե մեկը տևի ավելի քան մի քանի շաբաթ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս