
Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ գյուղերի,Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում: