2021թ. Օսկար մրցանակաբաշխությունը գրանցել է ամենացածր վարկանիշը
Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության հեռարձակումը կինոմրցանակաբաշխության պատմության մեջ գրանցել է ամենացածր վարկանիշը: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Nielsen-ի տեղեկատվությանը:
Նշվում է, որ 93 տարվա ընթացքում առաջին անգամ Օսկար մրցանակաբաշխությունը դիտել է տասը միլիոնից պակաս ամերիկացի հեռուստադիտող:
«Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ դիտել են ԱՄՆ-ի 9.85 միլիոն բնակիչներ: Այս ցուցանիշը 58%-ով պակաս է 2020-ի ցուցանիշից»,- նշվում է զեկույցում:
Փորձագետները նշում են, որ իրավիճակն անակնկալ չէր: Դիտարկելով 2021թ. «Ոսկե գլոբուսի», «Էմմիի» և «Գրեմմիի» դիտելիության վարկանիշները՝ վերլուծաբանները ակնկալում էին հակավարկանիշ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը